Ծնողի զրույցը երեխայի հետ կօգնի նրան ապագայում խուսափել այնպիսի խնդիրներից ու կոմպլեքսներից, ինչպիսիք են անցանկալի հղիությունը, վեներական հիվանդությունները, սեքսին անպարկեշտ երևույթ դիտարկելու բարդույթը:
Արդյո՞ք սեքսի մասին խոսակցությունները կարող են պաշտպանել երեխային ինչ-որ բանից
Այո: Դատողություններ կարելի է անել` նայելով այն երկրների արդյունքներին, որտեղ դպրոցներում երեխաները սեռական դաստիարակություն են ստանում: Գերմանիայում և Նիդերլանդներում, օրինակ, դեռևս 1970-ական թվականներից աշակերտները ոչ միայն ուսումնասիրում են մարմնի ծերացման փուլերը, սեքսի ֆիզիոլոգիան, այլ նաև քննարկում են հոգեբանական խնդիրներ` ինչպես խոսել զուգընկերոջ հետ, ինչպես պաշտպանել իրավունքները և այլն: Արդյունքում, այս երկրներում պատանիների հղիության ամենացածր ցուցանիշներն են Եվրոպայում: Իսկ Ռուսաստանում աբորտի գնացող ամեն 5-րդը մինչև 18 տարեկան աղջնակ է:
Ե՞րբ պետք է սկսել խոսել երեխայի հետ սեքսի մասին
Երբ երեխան սկսի այդ մասին հարցեր տալ կամ երբ առիթ ստեղծվի դրա համար: Որոշ երեխաների դեռևս 4-5 տարեկանում հետաքրքրում է` որտեղից են նրանք առաջացել, ինչպես են ծնվել: Ի դեպ, դա դեռ սեքսի մասին խոսակցություն չէ, այլ հետաքրքրասիրություն: Աղջիկների մոտ սեռական հասունացումը սկսվում է 10 տարեկանից, տղաների մոտ` 12-ից : Հենց այս տարիքում երեխաների մոտ առաջ են գալիս սեքսուալ հետաքրքրությունները: Հարմար պահն է երեխային հետ սեքսուալ թեմաներով խոսելու: Ձեր խնդիրն է երեխային բացատրել, որ այն ինչ կատարվում է իր հետ, բնական, տարիքային երևույթ է, որից պետք չէ վախենալ: Բայց եթե երեխան չի ցանկանում ձեզ հետ խոսել սեքսի մասին, մի շտապեք ընկնել նրա հետևից` մի տուփ պահպանակ առաջարկելով: Այդպես նա չի սովորի պաշտպանվել, բայց ձեր ու նրա հարաբերությւոնները կվատանան:
Իսկ ինչպե՞ս պետք է պատանիների հետ խոսել սեքսի մասին
Շատ հանգիստ: Միշտ պետք է պատասխանել երեխային հետաքրքրող հարցին: Եթե նկատում եք, որ նրան ավելին է հետաքրքրում, բայց ամաչում է հարցնել, ասեք` էլ ի՞նչ է քեզ հետաքրքրում: Հիշե՛ք, պետք չէ երեխայի գլխին քարոզ կարդալ, պատասխանեք նրա հարցերին: Ձեր խնդիրն է օգնել նրան այն հարցերում, որտեղ նա օգնության կարիք ունի, այլ ոչ թե մտնել այն հարցերի մեջ, որտեղ նա ձեր կարիքը չի զգում:
Որքան մեծ է երեխան, այնքան սպասվող վտանգների մասին տրվող ինֆորմացիան պիտի ամբողջական լինի: Օրինակ` նա պիտի իմանա պեդոֆիլիայի, վեներական հիվանդությունների մասին: Մի սահմանափակվեք միայն ապահով սեքսի մասին պատմելով: Հիշե՛ք, որ հնարավոր է նա սիրահարված է և ավելի շատ ուզում է ձեզնից խորհուրդներ լսել հարաբերությունները պահպանելու, այլ ոչ սեքսի մասին:
Գուցե լա՞վ է, որ երեխան իր հարցերի պատասխանները գտնի պոռնոկայքերում
Ոչ, դա լավագույն որոշումը չէ: Պոռնոգրաֆիան առաջացնում է սեքսուալ ակտիվություն և խեղաթյուրում երեխայի ինքնավստահությունը: Երբեմն պատանիները սկսում են ամաչել սեփական մարմնից, նրանք մտածում են եթե իրենց մարմնի կառուցվածքն այնպիսին չէ, ինչպիսին պոռնոաստղերինը, ուրեմն` ինչ-որ բան այն չէ: Բացի դա, պոռնոկայքերը խիստ կասկածելի «դասագիրք» են զուգընկերոջ հետ հարաբերություններ պահպանելու հարցում:
Բայց դա չի նշանակում, որ եթե բռնացրել եք ձեր երեխային պոռնոֆիլմ դիտելիս, անպատճառ պիտի պատժեք նրան: Դա շատ բնական հետաքրքրություն է իր տարիքի համար: Ոչ թե պատժեք, այլ դարձրեք առիթ` նրան հետաքրքրող բոլոր հարցերին ավելի գրագետ պատասխանելու, նրան ճիշտ ուղորդելու համար:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					