«Ժամանակ» թերթը գրում է. ««Վիքիպեդիա» տեղեկատվական համակարգում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կենսագրությանը ծանոթանալուց ուշագրավ դրվագ հայտնաբերեցինք։ Մասնավորապես, «Վիքիպեդիայի» հայերեն էջում Ռոբերտ Քոչարյանի կենսագրության մեջ դավանանք բաժնում գրված է՝ Հայ առաքելական եկեղեցի, իսկ այս նույն էջի ռուսերեն տարբերակում պարզվում է՝ Քոչարյանը աթեիստ է։ Вероисповедание-Атеист է գրված։


Հիմա հասկանալի չէ՝ Քոչարյանը հայ առաքելական եկեղեցու հետևո՞րդ է, քրիստոնյա՞ է, թե՞ աթեիստ։ Կամ գուցե իսկապես ալբանացի է, ինչպես հենց ինքը՝ Քոչարյանը հումորով հակադարձում է Տեր-Պետրոսյանին հայտնի տեսանյութում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: