Բանանը ոչ միայն շատ համեղ միրգ է, այլև շատ օգտակար ու անհրաժշետ։ Բանանները պարունակում են մեծ քանակությամբ կալիում, որն օգնում է օրգանիզմից դուրս բերել հեղուկը։
Բանանի օգտագործումը նպաստում է օրգանիզմում «երջանկության հորմոնի»՝ սերոտոտինի արտադրմանը, ինչի արդյունքում բարձրանում է տրամադրությունը։
Քննությունների ժամանակահատվածում, բրիտանական Տվիկենեմ դպրոցի 200 աշակերտ բանան էին ուտում օրը մի քանի անգամ: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ կալիումի մեծ պարունակության հետևանքով, այս միրգը ուժեղացնում է ուշադրությունը և բարելավում է ուղեղի աշխատանքը:
Բանանը մեկուկես անգամ ավելի սննդարար է, քան կարտոֆիլը, իսկ չորացրած բանանը հինգ անգամ ավել կալորիա է պարունակում, քան թացը: Մեկ բանանի մեջ պարունակվում է 300 մգ. կալիում, որը օգնում է պայքարել բարձր ճնշման դեմ և ամրացնում է սրտամկանը: Մարդուն, օրեկան, անհրաժեշտ է ամենաքիչը 3-4 գրամ կալիում:
Հայտնի է նաև, որ բանանը ուժեղ աֆրոդիզիակ է և խթանում է սեռական ցանկությունը։