1. Նրանք միասին շատ ժամանակ են անցկացնում
Կապը պահպանելու համար ոչինչ այնքան կարեւոր չէ, որքան միասին լինելը։ Հաճախ ենք մենք թերագնահատում հարցերի եւ ուշադիր լսելու ուժին։ Այդ հասարակ գործողությունը հոգածություն ցուցաբերելու ամենահասարակ միջոցը կարող է լինել։
Ուշադրության եւ կապվածության հետ միասին մեր հարաբերություններն աճում են, եւ մենք ուժեղ ենք դառնում։ Այսինքն՝ մնա սերտ շփման մեջ այն բանի հետ, ինչ տեղի է ունենում քո զուգընկերոջ կյանքում, մշտապես շփվիր։
2. Ուղիղ եղիր
Երբ որեւէ մեկին սիրում ես, խոսքերով ու գործերով հաստատիր ամեն օր։ Եթե այսօր որեւէ մեկին գնահատում ես, ասա այդ մասին։ Սրտերը հաճախ են կոտրվում ջերմ բառերի բացակայության ու չասվածության պատճառով։ Մի՛ թող վաղվան, արտահայտի՛ր սերդ այսօր։
3. Նրանք հանդիպում են ճանապարհի մեջտեղում եւ միասին առաջ շարժվում
Կյանքումդ ձեռնարկած ամենամեծ ճամփորդությունը ճանապարհի կեսին զուգընկերոջդ հանդիպելն է։ Միասին շարժվելով՝ դու ավելին ձեռք կբերես։ Առողջ հարաբերություններն այդպիսին պետք է լինեն։ Փոխազդեցությունը շատ կարեւոր է։ Հարաբերությունների ուժը կախված է երկու կողմերից։
Ջանքեր գործադրիր, զուգընկերոջդ հետ «աշխատիր սերտ համագործակցությամբ», եւ միասին դուք կնվաճեք աշխարհը։
4. Նրանց գործողություններն ամրապնդում են նրանց սերը
Գործողությունները հաճախ ավելին են ասում, քան խոսքերը։ Երբ որեւէ մեկին սիրում ես, պետք է գործել։ Եւ հիշի՛ր, խոսքն այն մասին չէ, թե որքան բան ես անում սիրելիներիդ համար, խոսքն այն մասին է, թե որքան սեր ես դնում այդ գործողություններում։
5. Նրանք հարգում են միմյանց
Բոլորիս կյանքում էլ լինում են վատ պահեր։ Ժամանակի մեծ մասը մենք հիասքանչ ենք։ Մնա՛ սիրելի մարդկանց կողքին ծանր ժամանակներում եւ օգնություն առաջարկիր, եթե դրան պատրաստ չես, ապա իրավունք չունես նրանց կողքին լինել լավ ժամանակներում։
Աղբյուրը՝ muz4in.net