Աղջիկներիս զգալի մասը փոքր տարիքում երազել է մեծանալու և մայրիկի կարմիր շրթներկից ունենալու մասին: Այն ոչ միայն աղջիկներիս մանկության երազանքն է, այլև դիմահարդարման դասական տարբերակ: Կարմիր շրթներկը միշտ ակտուալ է:
Մասնագետները կարծում են, որ կարմիր շրթներկը սազում է բոլոր աղջիկներին, ուղղակի պետք է ընտրել ճիշտ երանգ: Եթե խուսափում ես միանգամից մուգ կարմիր շրթներկից, սկզբի համար կարող ես պարզապես կարմիր գույնի փայլ օգտագործել, որոշ ժամանակից աստճանաբար անցնել կարմիր շրթներկի:


Որպեսզի կարմիր շրթներկը դառնա քո գլխավոր զենքը, ոչ թե վանի մյուսներին, նկատի ունեցիր հետևյալ պորհուրդները.
● Կարմիր շրթներկ օգտագործելուց առաջ պետք է խնամել մաշկը: Այս երանգն ընդգծում է մաշկի բոլոր թերությունները, անգամ, փոքր բշտիկները:
● Կարմիր շրթներկը ուշադրությունը գրավում է դեպի շուրթերը, այնպես որ, համոզվիր, որ ատամնաշարդ ակնհայտ խնդիրներ չունի:
● Կարմիր շրթներկ խորհուրդ չի տրվում օգտագործել նրանց, ովքեր ունեն «ծանր» ծնոտ:
● Եթե շուրթերդ բարակ են, բայց որոշել ես կարմիր շրթներկ քսել, ընտրիր կարմիրի բաց երանգը, մուգ երանգները ավելի կբարակեցնեն շրթունքներդ:
● Շեշտը դիր միայն շուրթերիդ վրա: Եթե այս շրթներկի հետ աչքերդ շատ արտահայտիչ ներկես, չափը կանցնես:
● Խնամիր հոնքերդ:
● Մատիտով նախապես ընգծիր շուրթերդ, որպեսզի շրթներկը հարթ և ուղիղ տարածվի: Սա պարտադիր է: