Նախաձեռնություն

Եթե զուգընկերը պիտի անի ամբողջ աշխատանքը, իսկ աղջիկը միայն պառկի եւ սպասի, թե ինչ է լինելու դրանից հետո, ապա տղամարդուն հաստատ կթվա, որ դա աղջկան հետաքրքիր չէ։ Ցույց տվեք, որ գրգռված եք։ Նախաձեռնությունը վերցրեք ձեր ձեռքը։ Ռիսկի դիմեք եւ պահն անմոռանալի դարձրեք։

Մարմնի շարժումներ

Կրքի բռնկումների հույսեր մի՛ փայփայեք, եթե դուք պառկած եք գերանի պես, ինչպես ասում են։ Անգամ եթե ամաչում եք, փորձեք ուղղակի ավելի արագ շարժվել եւ ավելի կրքոտ։ Մենք չենք ասում անբնական գալարվեք տղամարդու վրա կամ տակը։ Ուղղակի հպվեք նրա մարմնին, սահեք ձեր ազդրերով նրա ազդրերի արանքում։

Տեսողական կապ

Մի՛ ամաչեք։ Նայե՛ք տղամարդու աչքերի մեջ, նայե՛ք ձեր մերկ մարմնին։ Այդ ամենը շատ նորմալ է եւ անգամ գրգռող։ Բայց ուշադիր եղեք։ Տղամարդիկ գոտկատեղից ներքեւ ուղղված հայացքը հաճախ գնահատում են որպես կասկածի, իսկ առաստաղին հառած հայացքը՝ ձանձրույթի նշան։ Համոզվեք, որ ձեր աչքերն արտահայտում են հենց այն, ինչ դուք ուզում եք հասցնել նրան։

Շնչառություն

Տղամարդը կարող է շնչառությունից եւ ձայնից զգալ, թե ձեզ դուր գալիս է արդյոք իր հետ լինելը։ Իրոք, գրգռված կինը սկսում է ծանր շնչել, եւ նրա ձայնը խորն են դառնում։ Չարժե հաճույք ձեւացնել, բայց եթե դուք այն իրոք ստանում եք, ցու՛յց տվեք դա։