Վեց տարեկան երեխան հրաշքով կենդանի է մնացել` կենդանի թաղված մնալով 3.3 մետր խորությամբ ավազի տակ, որտեղ նա ընկել էր Միչիգանում վիթխարի ավազբլուրի վրայից: Այս մասին հաղորդում է The Times պարբերականը:
Միչիգանի ոստիկանապետ Մարկ Սվիսթեքը նշել է, որ երեխայի ծնողները իրեն ասել են կիրակի օրը, որ երեխան շատ լավ տեսք ունի:
Համաձայն երեխայի ընտանիքի Նաթան Վոյսները ուրբաթ օրը խաղալիս է եղել Միչիգան լճի մոտ գտնվող հսկայական ավազաբլուրի վրա, երբ աստիճանաբար խորացել է դրա մեջ: Երբ ծնողները փորձել են նրան դուրս բերել երեխային այնտեղից, ավազաբլուրը քանդվել է: Չորս ժամ տևած փրկրարարակն աշխատանքներից հետո հաջողվել է երեխային այնտեղից դուրս բերել, չնայած որ այժմ նրա առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում