Իտալիայում չինական նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6-ի: Վեցերորդ զոհը դարձել է Լոմբարդիա մարզի Բրեշի քաղաքից հոսպիտալացված մի կին: Նա տառապելիս է եղել նաև օնկոլոգիական հիվանդությամբ:
Իտալիայում կորոնավիրուսի բոլոր զոհերն առողջական խնդիրներ ունեցող տարեցներ են:
Ընդհանուր առմամբ՝ հաստատվել է կորոնավիրուսի 200 դեպք՝ ներառյալ մահվան ելքերը: Ուհանից տարհանված մի իտալացի բուժվել է:
Իտալիայի Լոմբարդիա մարզի Լոդի քաղաքի տարածքում կորոնավրուսի տեղային բռնկումը գրանցվել է փետրվարի 21-ին: Այնուհետև վարակման դեպքեր են գրանցվել հյուսիսային այլ մարզերում՝ Վենետոյում, Պյեմոնտում, Էմիլիա-Ռոմանյեում, որտեղ վարակվածների թիվն աճում է:
Մինչ այդ Իտալիայում հայտնի էր երեք վարակվածի մասին՝ չինացի ամուսիններն ու Ուհանից տարհանված իտալացին: