Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, տեղափոխվելով Դոնեցկի Շախտյորից Դորտմունդի Բորուսիա, դարձել է ամենաթանկ տրանսֆերը` ակումբի պատմության ընթացքում և Bild ամսագրի կողմից ճանաչվել է տարվա լավագույն ձեռքբերում:
Այդ կապակցությամբ պարբերականը հարցազրույց է վերցրել Հենրիխ Մխիթարյանից, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
-Շնորհավորում ենք, Դուք Գերմանիայում չեք ապրել մեկ շաբաթ էլ, սակայն արդեն հաղթել եք Ձեր առաջին մրցանակը.
-Ե՞ս, և ի՞նչ մրցանակ:
-Bild.de-ի կողմից անցկացրած հարցման արդյունքում ճանաչվել եք լավագույն ձեռքբերում` առաջ անցնելով անգամ Մարիո Գոտցեից.
-Ինձ համար դա այդքան էլ կարևոր չէ: Իմ ամենաբարձր նպատակը ակումբին օգնելն է և երբևէ հաղթել մրցանակներ, ինչը ցանկանում է յուրաքանչյուր մարդիկ: Այնուամենայնիվ ես ուրախ եմ քվեարկության արդյունքներով:
-Նյարդայնացնում է արդյո՞ք այն հանգամանքը, որ Դուք մշտապես համեմատվելու եք Մարիո Գոտցեի հետ.
-Մենք լիովին տարբեր խաղացողներ ենք, որոնք ունեն իրենց ուժեղ և թույլ կողմերը: Մեկ տարի անց, հնարավոր է, իմաստ կունենա համեմատել, սակայն դեռևս շատ շուտ է: Ես անցկացրել եմ ընդամենը ընկերական խաղ: Դա դեռևս ոչինչ չի տալիս:
-Դուք այժմ ինչպե՞ս Մարիո Գոտցեն էր կրում եք 10-րդ համարի խաղաշապիկը:
-Անկեղծ ասած համարը ինձ համար ոչ մի դեր չի խաղում: Բոլոր իմ նախկին ակումբներում ես խաղում էի 22 համարի տակ: Թե ինչ համարով շապիկ եմ կրում ոչ մի դեր չի խաղում, ավելի կարևոր է խաղադաշտում իմ խաղը:
-Դուք տիրապետում եք հինգ լեզվի: Դուք կարո՞ղ եք մեկ ամբողջական նախադասություն ասել գերմաներենով:
-Ես կարող եմ ասել անգամ երկուսը(ժպտում է)
-Այդ դեպքում որո՞նք են:
-Ես ցանկանում եմ սովորել և ես կանգնած եմ սառցե լողավազնում:
-Դուք այժմ ունե՞ք ընկերուհի:
-Դուք սկսում եք արդեն անձնական հարցեր տալ: Ոչ, ես ժամանել եմ մենակ, և փնտրում եմ բնակարան մարզադաշտի մոտակայքում:
-Ձեր հայրը եղել է պրոֆեսիոնալ խաղացող և մահացել է 17 տարի առաջ գլխուղեղի քաղցկեղից: Դուք նրա համա՞ր եք խաղում:
-Այո, դա ճիշտ է: Ես խաղում եմ նրա համար: Նա միշտ ցանկանում էր, որ ես ֆուտբոլիստ դառնամ: Ես անում եմ ամեն ինչ, նրա երազանքը ի կատար ածելու համար: