ՀՀ առողջապահության նախարարը հայտնել է` երբ կիրականացվի Թեհրան–Երևան հաջորդ չվերթը։
Թեհրան-Երևան ինքնաթիռը, որը 52 ուղևորի փոխադրեց «Զվարթնոց» օդանավակայան մեր մասնագետի ուղեկցությամբ, բարեհաջող վայրէջք կատարեց: Տեղեկությունը Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին: Նրանք կգտնվեն տնային հսկողության տակ: Հաջորդ չվերթը լինելու ուրբաթ օրը: Նույն ընթացակարգով կիրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները»,– գրել է նա։