Շատ տղամարդկանց նման 30-ամյա գերաստղ Ջաստին Թիմբերլեյքը խենթանում է այն կանանց համար, ովքեր ինքնավստահություն են ճառագում: Հետևիր այս համարձակ քայլերին. Ջաստինը երաշխավորում է, որ տղամարդիկ անկարող կլինեն դիմակայել քեզ:
Ուշադրություն մի՛ դարձրու ոչ ոքի
Ինձ հիացնում են այն կանայք, որոնց չի հետաքրքրում` իրենք դուր են գալիս շրջապատին, թե ոչ: Նա այն է, ինչ «է», և մարդիկ կա՛մ նրան պետք է ընդունեն այդպիսին, կա՛մ հանգիստ թողնեն:
Որևէ համարձակ կատակ շշնջա
Չկա ավելի սեքսուալ բան, քան «կեղտոտ» բերանով գեղեցիկ աղջիկը: Դա յուրաքանչյուր տղայի երազանքն է:
Գտիր քո ոճը
Գրավիչ չէ, երբ կանայք հագնվում են տղամարդկանց գոհացնելու համար: Գրավիչն այն է, երբ կանայք ունեն իրենց սեփական ոճը և հագնվում են այնպես, ինչպես իրենց է դուր գալիս:
Փորձիր ամեն ինչ
Մի տեսակ մագնիսական ձգողականություն կա այն անձի մեջ, ով չի վախենում որևէ նոր բան փորձել և միշտ բաց է նոր ձեռնարկումների համար, երբեմն նույնիսկ՝ առանց դրանց շուրջ երկար մտածելու:
ՆՐԱՆ գործելու ազատություն տուր
Այնքան հաճելի է, երբ հանդիպում ես կնոջ, ով բավականություն է ստանում այն ամենից, ինչ անում եք երկուսով. նշանակություն չունի` թե ինչ, այստեղ կարևորն այն է, որ մենք իսկապես վայելում ենք դա և ոչ թե պլանավորում` ինչ պետք է անենք հաջորդ հանդիպմանը:
Արտահայտիր զգացմունքներդ
Ես մայր ունեմ, այսինքն՝ ինձ հարկավոր չէ կին, ով պետք է ցուցումներ տա ինձ` ինչ անել: Այն, ինչ ինձ իսկապես դուր է գալիս, դա կինն է, ով ունի բավական համարձակություն խոսելու իր զգացմունքների մասին:
Մեկ «սրտիկ»` բազմաթիվ տղամարդկանց մեջ
Շատ սեքսուալ է, երբ կինը կարողանում է ինքնաբուխ զվարճանալ տղամարդկանց միջավայրում:
Խոսիր ՆՐԱ հետ
Ես իսկապես համոզված եմ, որ կանայք ավելի խելացի են և զարգացած: Ես համոզված եմ նաև, որ տղամարդիկ կարող են հեշտությամբ նեղացնել ձեզ: Ուստի իսկապես գեղեցիկ է, երբ կինը մեղմորեն բացատրի, թե տղամարդն ինչ է սխալ անում իրենց հարաբերություններում:
Աղբյուրը` cosmo.am