ԳԱԼԱ-ն փորձել է կապ հաստատել Կիպրոսի դատախազության հետ և դատախազ Պետրոս Կլերիդիսից փորձել պարզել, թե արդյոք վերջինս իմացել է մանրամասներ Հայաստանի օֆշորային սկանդալի հետ կապված եւ փոխե՞լ է արդյոք իր կարծիքը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստան այցելության ժամանակ լրագրողները Կլերիդիսից հարցրել էին, թե արդյոք հնարավոր է առանց մարդու իմացության նրան գրանցել օֆշորային ընկերությունում, սակայն դատախազը բացառել էր դա՝ խոստանալով, որ երբ վերադառնա Կիպրոս, կծանոթանա Հայաստանում օֆշորային սկանդալի մեջ ներքաշված վարչապետ Սարգսյանի և հոգևոր առաջնորդ Նավասարդ Կճոյանի գործի մանրամասներին:

Այնուհետեւ Աղվան Հովսեփյանը Կիպրոսի գլխավոր դատախազին հանձնեց կոնկրետ քրեական գործով իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ միջնորդության կրկնօրինակները, որպեսզի դատախազը ծանոթանա: 

 

Շարունակությունը` այստեղ: 

Լուսանկարը` azatutyun.am