Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ ՄխիթարյանըՉեմպիոնների լիգայի «Բորուսիայի» դեմ խաղից առաջ հարցազրույց է տվել «Футбол» հեռուստաընկերությանը, տեղեկացնում է FootBoom.com կայքը:
- Ավարտվեց արձակուրդը, ավարտվեցին հավաքները: Հոգաբանորեն դժվա՞ր չէ այսպիսի լուրջ խաղով սկսել տարին:
- Աբու Դաբիում և Լա Մանգում անցկացրած հավաքները իզուր չեն անցել: Կարծում եմ` Միստերը մեզ լավ է նախապատրաստել, որպեսզի մենք լավ մարզավիճակում լինենք Առաջիկա հանդիպումը մեզ համար շատ կարևոր է, այդ պատճառով հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի մեզ լավ դրսևորենք:
- Նախապատրաստության ընթացքում ի՞նչ անսովոր բաներ եղան:
- Ամեն ինչ նախորդ տարիների պես էր: Ոչ մի նոր բան: Մենք լավ էինք տրամադրվել, հասկանում ենք, որ բարդ հանդիպում է սպասվում:
- Ինչպե՞ս եք կարողանում չլարվել խաղից առաջ: Ձեզ թույլ տալի՞ս են ինտերնետ մտնել, կամ հեռուստացույց միացնել: Համացանցում բոլորը խոսում են առաջիկա խաղի մասին, ձեզ դա չի անհանգստացնու՞մ:
- Բոլոր ֆուտբոլիտները պրոֆեսիոնալ են, ով ինչ ուզում, անում է: Ինչ-որ մեկը գիրք է կարդում, մյուսը` հեռուստացույց նայում կամ ինտերնետ է մտնում: Պետք չէ շատ մտահոգվել, բոլորս էլ հասկանում ենք առաջիկա հանդիպման պատասխանատվությունը:
- Ո՞րն է քո` խաղին տրամադրվելու գաղտնիքը:
- Բոլորս էլ տրամադրված ենք հաղթելու, ես նույնպես: Հաճելի կլինի հաղթահարել «Բորուսիայի» արգելքը: Եթե խոսենք այս հանդիպումից, ապա շատ ենք ցանկանում հաղթել որպեսզի ուրախացնենք երկրպագուներին և ինքներս մեզ:
Աղբյուրը`armfootball.com: