Ներկայացնում ենք գերմանական Kicker պարբերականի հարցազրույցը Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի  հետ:

 

- Կարծես թե, դուք խնդիրներ չունեք Դորտմունդում հարմարվելու հետ: Մի՞շտ է ամեն ինչ այդքան հեշտ ստացվում:

- Ես շատ ուշադիր լսում եմ , թե ինչ է ասում Յուրգեն Կլոպը: Բայց, այնուամենայնիվ, եղել են միայն մի քանի մարզումներ  և երկու հանդիպում:

 

- Շնորհանդեսի օրը դուք նշեցիք, որ  կատարել եք ընտրությունը սրտի թելադրանքով: Ի՞նչ դեր ուներ Կլոպը այդ ընտրության մեջ:

- Մեծ:  Նա մեծագույն մարզիչ է: Եվ ես գիտեմ, որ  թիմը իսկապես լավն է և պրոֆեսիոնալ է աշխատում:

 

- Նախորդ մրցաշրջանում «Շախտյորի» կազմում 29 խաղում խփել եք 25 գոլ: Դուք ավելի շատ հարձակվող ե՞ք, թե՞ կիսապաշտպան:

- Հարձակվողական ոճի կիսապաշտպան:

 

- Բացատրե'ք, խնդրում եմ:

-  Ես խաղի սկզբում խաղում եմ 10 համարի դիրքում: Այնուհետև կարող է փոխվել դիրքս. օրինակ՝ 8 համարի դիրքում: Կամ տեղափոխվեմ եզր, որտեղ ազատ է:

 

 - Ֆուտբոլից բացի, ի՞նչ հետաքրքրություններ ունեք:

 -Սիրում եմ գնալ կինո և թատրոն: Ժամանակ առ ժամանակ, ինձ փոփոխություններ են անհրաժետ: Երբեմն, պարզապես տանն եմ հանգստանում