Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակում է 2019 թվականի հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարգիր չներկայացնելու համար հարուցված վարչական վարույթներով 53 հայտարարատուի տվյալները: Տվյալները հրապարակվել են հանձնաժողովի ֆեյսբուքի էջում։

2020 թվականի փետրվարի 27-ի դրությամբ հարուցված վարույթներից 2-ը կարճվել է դեպքի բացակայության հիմքով: Հայտարարատու պաշտոնատար անձանց առաջարկվել է մինչև 2020 թվականի մարտի 6-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել 2019թ. գործող պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը:


Ինչ վերաբերում է նախկին հայտարարատու պաշտոնատար անձանց, ապա նրանց առաջարկվել է մինչև 2020 թվականի մարտի 10-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել 2019թ. գործող պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը: Կից ներկայացվում է ցուցակները: