Այսօր Տվերսկի դատարանում ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, ով մեղադրվում է Նոր Մոսկվայում գրանցված խոշոր ավտովթարի մեջ, որը հանգեցրել է 18 զոհի:
ԳԱԼԱ-ն հայտնում է, որ դեռևս երեկ նա գտնվում էր Բոտկինսկու հիվանդանոցում, սակայն հետաքննության պահանջով բժիշկները նրան դուրս բերեցին դեղորայքային քնից: Չսափրված, գունավոր կանացի խալաթով նրան բերեցին դատարան: Տղամարդը նստած էր ճաղերի հետևում դատապարտյալի նստարանին, նիհար տեսք ուներ, նրան բոլոր կողմերից շրջապատել են լրագրողները: Բոլոր հարցերին «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը թափահարում է գլուխը և փորձում է պահել արցունքները:
Դատելով ամեն ինչից` կասկածյալը մինչ այժմ գտնվում է ցնցված վիճակում և հրաժարվում է շփվելուց: