«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գտնվելու վայրը տևական ժամանակ է՝ շարունակում է անհայտ մնալ: Համենայնդեպս, երեկ, երբ «Ժողովուրդի» թղ­թակիցն այցելել է Բաբայանի բնակարան, որդին՝ Անդրանիկ Բաբայանը, ասել է, թե չգիտի, որտեղ է հայրը, և որ նրա հետ այս ընթացքում չեն էլ խոսել: 

«Ոչինչ չգիտեմ և ոչինչ ասել չեմ կարող»,-խուսափողական պատասխան է տվել տղան: Հիշեցնենք, որ Բաբայանը ժամանակին բիզնես սկսելու համար գրավադրել էր ոչ միայն իրեն ու զոքանչին պատկանող տները, այլև ընկերների, այդ թվում՝ Երևանի նախկին քաղաքա­պետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի, ՍԴ անդամ Կիմ Բալայանի տները: Սակայն կարճ ժամանակում բիզնեսը ձախողվեց, իսկ Բաբայանը Հայաստանից անհետացավ»: