Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մրցումների կազմակերպման և անցկացման բաժնից հայտնում են, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան ֆուտբոլի բոլոր մրցաշարերի անցկացումը դադարեցվել է մինչև մարտի 10-ը:
Մրցաշարերի վերսկսման ժամկետների վերաբերյալ կլինի հավելյալ տեղեկատվություն:
Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների հանդիպումները տեղի կունենան նախապես սահմանված օրերին: