«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ մաքսային վարչության պետ Տիգրան Զաքարյանը այն պաշտոնյաներից է, ում կենսագրությունը բավական հաճախ հենց ՊԵԿ-ի պաշտոնական կայքում փոփոխությունների է ենթարկվում։ Այս չինովնիկի կենսագրության մեջ 20 տարի անց հայտնվել է տվյալ, որ նա հեռավոր 1990-ականների վերջերին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։


Սերժ Սարգսյանի օգնականի տղան առաջին անգամ չէ ձևափոխումների ենթարկում կենսագրությունը։ Տարիներ առաջ նա ծնվել էր նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդավայր Իրինդ գյուղում՝ 1969 թվականին, հետո պարզվեց ծնվել է Երևանում՝ 1970 թվականին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: