Իրանում կորոնավիրուսից մահացել է Նպատակահարմարության խորհրդի (Իրանի բարձրագույն առաջնորդին կից մարմին) անդամ Սեյեդ Մոհամադ Միրմիհամադին, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով IFP News-ը:
Միրմիհամադին մահացել է մարտի 2-ի առավոտյան Թեհրանի «Մասիհե Դենեշվարի» հիվանդանոցում, որտեղ ներկայումս գտնվում է COVID-19-ով վարակված իրանցիների մեծ մասը:
Այս պահին Իրանը COVID-19-ով վարակվածների թվով երրորդ երկրներն է աշխարհում, ընդհանուր առմամբ, երկրում վարակվել է 593 մարդ, մահացել է 43-ը: Ավելի վաղ երկրի խորհրդարանը դադարեցրել էր աշխատանքը` կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը 2019-nCoV նոր տեսակը կորոնավիրուսն է: Ըստ վերջին տվյալների` ամբողջ աշխարհում վիրուսով վարակվել է 89.044 մարդ, 3.042 մարդ մահացել է: