Դուք ինչի՞ մասին եք մտածում, երբ սիրով եք զբաղվում: Նրանց, ովքեր արդեն անցել են ստեղնաշարին, որ ջղային մեկնաբանություն գրեն. «Ոչ մի բանի», «Դուք ի՞նչ եք հասկանում սիրուց», «Ձեզ համար մեկին գտեք», հարցն ուրիշ կերպ ձեւակերպեմ. «Դուք ինչի՞ մասին եք մտածում սեքսի ընթացքում»: Էսպես ավելի լա՞վ է:

ԱՂՋԿԱ ԳԼԽՈՒՄ

1. Չէ, գրողը տանի, ի՞նչ է անում: Մի՞թե կարծում է, թե ինձ դուր է գալիս սա: Ժամանակն է, որ ամեն ինչ իմ ձեռքն առնեմ :

2. Խնդրում եմ, մի վերջացրու, հիմա չափազանց լավ է դա հենց հիմա դադարեցնելու համար:

3. Ինչո՞ւ ոչ մի ձայնային ազդանշան չի տալիս: Չեմ հասկանում` ձանձրանում է, թե ուղղակի կենտրոնացած չէ:

4. Սպասեք, ես հիմա կվերջացնեմ, թե ուղղակի հուզմունքի պոռթկում է, որը շուտով կանցնի: Անցավ...

5. Օհո, լեզուդ քեզ քաշիր, ընկեր:

6. Հետաքրքիր է, էս ճիչը չվախեցրե՞ց նրան:

7. Ինչպե՞ս գոնե մի քիչ ագրեսիվություն քամեմ մսի այս թոշնած կտորից...

8. Հոգնել եմ, ոնց որ շատ երկար է ձգում, պետք է ամեն ինչ իմ ձեռքն առնեմ… Էսպես, ես վերեւից...

9. Չէ, ես չեմ ուզում փոխել դիրքը, հիմա էսպես ինձ ամենալավն եմ զգում...

10. Դիմացիր, դիմացիր, դիմացիր... Միայն հենց հիմա չասես, թե սիրում ես նրան...

11. Լավ, պարզ է, էս անգամ ԴԱ չի լինի… Վերջացնելու ժամանակն է…

12. Ուտել եմ ուզում... Նորմա՞լ կլինի, եթե գնամ ուտեմ, երբ նա վերջացնի:

ՏՂԱՅԻ ԳԼԽՈՒՄ

1. Կենտրոնացիր, կենտրոնացիր, թե չէ ամեն ինչ կվերջանա… Ինչի՞ մասին մտածեմ: Վատի մասին չի կարելի մտածել, կընկնի...

2. Դա հաճույքի՞ տնքոց էր, թե ցավում է: Ի՞նչ է ուզում ասել դրանով: Ցավում է: Ուզում է, որ վերջացնե՞մ: Ուզում է, որ էսպե՞ս շարունակեմ, թե ավելի արագ:

3. Նա դադարել է որեւէ հնչյուն արտաբերել: Դա ի՞նչ է նշանակում: Նրան ինչ-որ բան դուր չի՞ գալիս: Մի 45 վայրկյան էլ եւ եթե ոչինչ չփոխվի, վերջացնում եմ:

4. Թուհ, թուհ, էս ում մազն է:

5. Նրան ոնց հարցնեմ, թե իրեն ինչպես է պետք: Հիմա դանդաղ-դանդաղ, իսկ հետո` արագ-արագ... Էսպես մի քանի անգամ, հետո կհասկանամ` ոնց է ավելի լավ:

6. Իմ հետույքին է ձեռք տալիս… Պետք է ձգել, որ ընկույզի նման լինի…
7. Պետք է որեւէ հաճոյախոսություն ասել... Կրծքի մասին... Չէ, կրծքի չէ: Ես ամեն ինչ կփչացնեմ:

8. Չափից երկար էի վերեւից, ազդրերս ցավում են: Դիմանա՞մ, թե թող նա վերեւում լինի:

9. Թվում է, մենք արդեն մի ժամ է` զբաղված ենք, բայց ոչինչ չի լինում… Ի՞նչ անել:

10. Հետաքրքիր է, ով է Օսկար ստացել 1997-ի տղամարդու գլխավոր դերի համար:

11. Ազդրերդ մի շարժիր: Կամ` ես, կամ` դու…

12. Վերջացրեց… Հիմա արագ…. Այո…