Մարտի լույս 4-ի գիշերը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Միկրոշրջան թաղամասի թիվ 216 շենքի բնակարանում կնոջ դի կա։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ 81-ամյա տանտիրուհուն սպանել են․ դիակի զննությամբ հայտնաբերվեցին կտրած-ծակած վերքեր։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կնոջը հյուրընկալվել էր Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ։ Վեճ էր սկսվել, որի ընթացքում տղամարդը խոհանոցային դանակով մի քանի անգամ խփել էր տարեց կնոջը։ Կասկածվողը մարտի 4-ի լուսադեմին հայտնաբերվել, բերման էր ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
81-ամյա կնոջ դաժան սպանությունը բացահայտվել է
