Տաշքենդի «Պախտակորի» փոխնահագահ Սամվել Բաբայանը, խոսելով թիմի լեգիոներների մասին, առանձնացրել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ժորա Հովհաննիսյանին:

- Մեր երրորդ լեգիոները` Ժորա Հովհաննիսյանը մեր թիմ հրավիրվելուց առաջ հիանալի մրցաշրջան անցկացրեց «Լոկոմոտիվում», մենք երկար ժամանակ հետևում էինք նրա խաղին:

Մեզ հենց նրա պես ֆուտբոլիստ է պետք հենց այդ դիրքում, ու ես կարծում եմ` նա հեշտությամբ կկարողանա ընդգրկվել թիմի կազմում,- Բաբայանի խոսքերն է մեջբերում ուզբեկական թիմի պաշտոնական կայքը:

Աղբյուր`ArmFootball.com: