1. Նա դիտում է, թե ինչպես ես հագնվում կամ պատրաստվում ինչ-որ տեղ գնալ: Նա ոչ միանշանակ հայացքներ է նետում, երբ հայելու առջեւ սանրվում ես, հետո մոտենում ու համբուրում է ձեր պարանոցը: Ի՞նչ կարող է ավելի սեքսուալ լինել:
2. Ձեր գլուխն իր կրծքին է դնում: Դա այնքան հանգստացնում ու քաշում է..
3. Օգնում է վերեւի դարակից հանել այն, ինչին չեք հասնում կամ ձեզ իր ուսերին է դնում: Դրանից հետո քեզ փոքրիկ աղջի՞կ ես զգում: Ճիշտ է...
4. Երբ նա արթնանում է՝ գզգզված մազերով, քնած աչքերով եւ քնքուշ ժպիտով. այս ամենն այնքան սեքսուալ է:
5. Նա խելացի է: Խելքը, ինչպես հայտնի է, այսօր արդեն մարզված մկաններից ավելի սեքսուալ է: Նա կարող է վիճել ձեզ հետ, ցանկացած հարցում իր կարծիքն ու պատասխա՞նն ունի: Էլ ի՞նչ է ձեզ պետք:
6. Նա կարողանում է ձեզ ստիպել ծիծաղել: Հումորով տղաները միշտ էլ գրավում են աղջիկներին: Ապացուցված է:
7. Այն, թե նա ինչպես է գիրկն առնում երեխային... Աղջիկներն անմիջապես հալչում են, երբ իրենց սիրելիին երեխայի հետ են տեսնում: Նրանք անմիջապես նրան պատկերացնում են իրենց ընդհանուր երեխայի հետ:
8. Նա այնպես է հագնվում, որ ընդգծում է իր կազմվածքն ու մկանները: Երիտասարդը, որը հպարտանում է իր արտաքինով, վստահաբար կգրավի աղջկա ուշադրությունը:
9. Նա կարծում է, որ առանց դիմահարդարման դուք ավելի գեղեցիկ եք: Նման տղամարդու հազիվ թե կարելի է դիմակայել. չէ՞ որ նման խոսքերը ենթադրում են, որ նա ձեզ կսիրի ցանկացած տեսքով:
10. Նա մեծ կրքով է պատմում իր սիրելի գործի մասին: Նման մարդուն կարելի է բնորոշել որպես զարգացած եւ բազմակողմանի: Միաժամանակ, նա պատմելով՝ բացվում է ձեր առջեւ, ինչն արդեն սեքսուալ է:
11. Երբ դուք պատմում եք ինչ-որ բանի մասին, նա ուշադիր լսում է՝ նայելով ձեր աչքերին: Նա գիտի, թե ձեզ ինչ է հետաքրքիր, եւ սատարում է: Համեմատելի՞ է համբույրի հետ: