Պայմանավորված Աֆրիկայի հյուսիսային շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ մարտի 8-10-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար բարձրանալու է ևս 4-5 աստիճանով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:
«Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն մարտի 9-10-ին՝ Սյունիքի և Տավուշի հովիտներում հասնելով +20․․․+24, Արարատյան դաշտում և Երևանում +20․․․+21 աստիճանի։
Եթե վերջին 3 օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 4-6 աստիճանով, ապա արդեն մարտի 9-10-ին այն նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով»,-գրել է Սուրենյանը։