Բաքվում հերթական անգամ նշվել է Ֆրանսիայի ազգային տոնը` Բաստիլի գրավումը: Ինչպես հաղուդում է Апа գործակալությունը միջոցառման բացումը կատարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն, ով բազմաթիվ հարցերի կողքին նաև անդրադարձել է Լեռնային Ղարբաղի հարցին:

«Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ իր հերթին շարունակում է ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ, քանի որ և Ադրբեջանը և Հայաստանը Ֆրանսիայի համար բարեկամ պետություններ են»,- նշել է Մոնյեն և նշել կողմերին խաղաղության պատրաստելու անհրաժեշտությունը:

Բացի բացման խոսքը ադրբեջանական գործակալությունը նաև հարցազրույց է կազմակերպել դեսպանի հետ:

-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահները խոսում են նոր գաղափարների առկայության մասին, որը հնարավոր է կօգնի տեղից շարժել  հակամարտության կարգավորման գործընթացը:Ներկայումս ինչպիսի՞ն են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները:

-Ինչ կարող է անել Ֆրնասիան: Կարող եմ Ձեզ ասել, որ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան այցելել է Փարիզ որպես երկու պետությունների խորհրդարանների բարեկամության խմբի նախագահ: Նրան ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնեն,ով առաջարկել է Փարիզում կազմակերպել երկու բարեկամական խմբերի հանդիպում ֆրանս-հայկական և ֆրանս-ադրբեջանական: Եվ երբ ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոն այցելեց Բաքու, նա նույնպես այդպիսի հանդիպում առաջարկեց Սթրասբուրգում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ կա շատ կարևոր նախադասություն «Երկու պետության ղեկավարները պետք է իրենց ժողովրդին պատրաստեն ոչ թե պատերազմի, այլ խաղաղության»:

Ֆրնասիական կառավարության դիրքորոշումը այս հարցում լուծում գտնելն է: Մենք շատ ենք ցանկանում, որ Փարիզում կազմակերպվի շատ հանդիպումներ: Մեր ԱԳՆ նախարարը շուտով նոր հանդիպում է ունենալու Մամեդյարովի հետ Փարիզում: Այնպես որ սա այն հարցն է, որ մենք քննարկում ենք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Մենք ցանկանում ենք Փարիզում և Սթրասբուրգում կազմակերպել հանդիպում հայկական և ադրբեջանական կողմերի միջև:

Հասել է խաղաղության ժամը: Այս դիրքորոշմանը կողմ է նաև Եվրամիությունը, որը ցանկանում է կազմակերպել շփումներ երկու պետության բնակչության հետ: Դա շատ կարևոր է: Դուք չեք կարող հաշտեցնել երկու ազգի, եթե կառավարությունը նրանց ասում է, որ դուք թշնամիներ եք: Դա այն է, ինչ պետք է արվի: Ես մտածում եմ, որ դա հասկանում են հակամարտության երկու կողմն էլ և մենք հուսով ենք, որ դա կցուցաբերվի նաև գործնականում:


-Ինչպիսի՞ն է երկու կողմերի պատասխանը այդպիսի հանդիպում կազմակերպելու համար:

 -Դեռևս կողմերի կողմից ոչ մի պատասխան  գոյություն չունի:


-Վերջերս նախարարների միջև հանդիպումները ավելի հաճախ տեղի են ունենում Փարիզում: Արդյո՞ք դա նշանակում է, որ Ֆրանսիան պատրաստ է խաղալ ավելի ակտիվ դեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

-Մինսկի խմբի երեք համանախագահների միջև մրցակություն գոյություն չունի, նրանք աշխատում են միասին որպես մեկ թիմ: Փարիզը ուղղակի երբեմն ավելի հարմար է այդպիսի հանդիպումների կազմակերպման համար, քանի որ գտնվում է Կովկասի և ԱՄՆ-ի մեջտեղում: Սակայն այդպիսի հանդիպումներ տեղի են ունեցել նաև Կրակովում: Այնպես, որ Փարիզը ուրախ է օգնել, սակայն դա տեղի չի ունենում տարբերվելու նպատակով:

Բոլոր երեք համանախագհները խաղում են իրենց դերը: Ռուսաստանը տարածաշրջանում կարևոր դեր ունի աշխարհագրական, տնտեսական, ռազմական տեսանկյունից և բնակչության առումով քանի որ շատ հայեր և ադրբեջանցիներ են աշխատում և ապրում այնտեղ: ԱՄՆ-ի դերը որպես համաշխարհային գերտերության նույնպես կարևոր է: Ֆրնասիան շատ մոտ է այդ տարածաշրջանին և դա ոչ միայն այն պատճառով, որ կես միլիոն հայ է ապրում մեր երկրում, սակայն մենք մոտ ենք նաև Ադրբեջանի հետ, այլ նաև այն պատճառով, որ չենք ցանկանում չլուծված հակամարտությունները, քանի որ գիտենք, թե ինչպես են դրանից տուժում բնակչությունները: Մենք կարող ենք լինել լավ միջնորդ:

Երեք պետություն աշխատում են մեկ թիմում և ես չեմ մտածում, որ նրանցից մեկը կարող է լուծել խնդիրը առանց մնացած երկուսի:

Շատ դիտորդներ առաջընթաց չեն սպասում բանակցություններում այս տարի Հայաստանում և Ադրբեջանում ընտրությունների պատճառով: Սակայն դա չի նշանակում, որ տարին կորած է: Ես մատծում եմ, որ այս տարին նոր գաղափարների մշակման և դրանք կողմերի հետ քննարկման համար է, որը իր հերթին առաջընթաց քայլ է: