Թեհրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակմամբ մահացության առաջին դեպքը: Այս մասին հաղորդում է «Արևելք»-ի Թեհրանի աղբյուրը:
Աղբյուրի համաձայն՝ մահացողը հայազգի Էլսիկ Մասիհն է: 85 տարեկան հայ կինը մեկ շաբաթ առաջ էր հոսպիտալացվել:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3500-ը, մահվան դեպքերը 107-ն են: