Իսպանիայի Մադրիդի ֆուտբոլային ակումբ «Ռեալը» ճանաչվել է ամենաթանկ սպորտային ակումբը համաձայն Forbes պարբերականի:

Մադրիդյան ակումբի արժեքը Forbes-ը գնահատել է 3.3 մլրդ դոլար: Ռեալը ունի ամենաբարձր եկամուտը համաշխարհային սպորտում: 2011-12 թվականների ընթացքում նա վաստակել է 650 միլիոն դոլար, ընդ որում վերջին երեք տարիների ընթացքում ակումբի եկամուտը աճել է 62%-ով:

Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Մանչեսթեր Յունայթեդը 3.2 մլրդ դոլարով և Բարսելոնան 2.6 մլրդ դոլարով:

Հաջորդ վեց աղյուսակները զբաղեցրել են ամերիկյան բեյսբոլի և ֆուտբոլային ակումբներ New York Yankees, Brox Bombers, Dallas Cowboys, New England Patriots, Los Angelos Dodgers,Washington Redskins: Վերջին տասերորդ տեղը զբաղեցրել է անգլկիական Արսենալը 1.3 մլրդ դոլար արժողությամբ: