Խոյ. Հարմար օր է հրապարակային հանդիպումների և աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու համար: Ձեզ կհաջողվի շրջապատի վրա դրական տպավորություն թողնել, ցուցադրել ձեր ուժեղ կողմերը և գրավել ազդեցիկ մարդկանց համակրանքը: Կարևոր է, որ հաջողություններից գլուխը չկորցնեք, կա ինքնատիրապետումը կորցնելու և հիմարություններ անելու վտանգ:Կենցաղային հարցերը ցանկալի է լուծել ընտանեկան խորհրդի հետ համաձայնեցնելով, պետք չէ ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա վերցնել: Ուշադիր եղեք ցանկացած տիպի փաստաթղթերի հետ:
Ցուլ. Ցանկալի է կարևոր գործեր չձեռնարկել, դրանց վրա կենտրոնանալ դժվար թե ստացվի, սխալների ռիսկը շատ մեծ է: Փոխարենը դուք առանց դժվարության կարողանում եք նվաճել շրջապատի համակրանքը. օրը շատ հարմար է շփումների համար: Հնարավոր են հաջող գնումներ, չի բացառվում անսպասելի դրամական մուտք, թեև ոչ նշանակալի:Նույնիսկ եթե ձեր մտերիմները լիովին համաձայն չեն ձեզ հետ, կստացվի խուսափել կոնֆլիկտներից: Դուք կգնաք անհրաժեշտ զիջումների և կցուցաբերեք ճկունություն: Օրվա երկրորդ կեսը հարմար է ռոմանտիկ հանդիպումների և սիրելիի հետ շփման համար:
Երկվորյակներ. Շտապեք ավարտին հասցնել վերջին օրերին ձեռնարկած բոլոր գործերը: Հիմա բարենպաստ միտումների ազդեցությունը շատ ուժեղ է, բայց շուտով այն կնվազի, իսկ դա նշանակում է, որ ի հայտ կգան դժվարություններ: Կարգի բերեք փաստաթղթերը: Կարելի է կարևոր որոշումներ ընդունել, բայց միայն այն դեպքում, եթե սկսեք դրանք կյանքի կոչել հաջորդ շաբաթից ոչ շուտ:Իսկ ահա անձնական հարաբերությունների տեսանկյունից սա ամենաբարենպաստ օրը չէ: Ցանկալի չէ նոր ծանոթություններ հաստատել, քանի որ այսօր կարող եք մերձենալ այնպիսի մարդու հետ, ումից ոչ մի լավ բան սպասել պետք չէ:
Խեցգետին. Հնարավոր են պրոֆեսիոնալ բնույթի խնդիրներ, մանր, սակայն ցավալի թյուրիմացություններ, որոնք ձեզ խանգարում են ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը: Չնայած որ կարողանում եք աշխատակիցների հետ ընդհանուր հայտարարի գալ, այնուամենայնիվ, դժվարություններ են ծագում ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ շփումներում, ինչի արդյունքում արդիական հարցերը մնում են անպատասխան: Բարենպաստ օր է կոնֆերանսներին և սեմինարներին մասնակցելու համար, կարելի է քննարկել գործնական հարցեր ոչ պաշտոնական միջավայրում: Այդտեղ է, որ դուք կարող եք լավագույնս ինքնադրսևորվել:
Առյուծ. Այսօր շատ բան ունեք անելու, չի բացառվում, որ մինչև ուշ մնաք աշխատավայրում: Ղեկավարության հետ լեզու գտնելը լավ է ստացվում, շանս կա նաև ազդեցիկ մարդկանց մեջ հովանավորներ գտնելու: Չի բացառվում սիրախաղ աշխատավայրում, անգամ` ծառայողական սիրավեպի սկիզբ: Դրական էմոցիաները երաշխավորված են:Բարձր է կենսական ներուժը, կարելի է չվախենալ ինքնազգացողության վատթարացումից: Ժամանակ գտեք ակտիվ հանգստի և սպորտով զբաղվելու համար:
Կույս. Դուք մեծ հաճույք եք ստանում ոչ պաշտոնական շփումներից, այնպես որ ավելի նպատակահարմար է օրն անցկացնել ընկերների հետ, հաճելի միջավայրում: Կարելի է հիանալի ժամանակ անցկացնել սիրելի մարդու հետ, որոշ փորձարարություններ անել, դուրս գալ առօրեականի շրջանակներից:Աճում է ամեն տեսակի արտասովոր և օրիգինալ բաների նկատմամբ հետաքրքրությունը: Կարելի է ժամանակակից արվեստի ցուցահանդես այցելել կամ շրջել խանութներով:
Կշեռք. Հնարավոր է` ստանաք այնպիսի առաջարկներ, որոնք ընդունելով էապես կբարելավեք ձեր ֆինանսական վիճակը: Նշանի որոշ ներկայացուցիչներ կորոշեն փոխել աշխատանքը, և այդ որոշումն իրեն կարդարացնի: Կարևոր գործնական հանդիպման գնալիս ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին:Իսկ ահա անձնական հարաբերությունների տեսանկյունից սա ամենաբարենպաստ օրը չէ: Ցանկալի չէ նոր ծանոթություններ հաստատել, քանի որ կարող եք մերձենալ այնպիսի մարդու հետ, ումից ոչ մի լավ բան սպասել պետք չէ:
Կարիճ. Թեև այսօր կգործեք հետևողականորեն, սակայն դժվար կլինի կենտրոնանալը, անվերջ ինչ-որ բան տեսադաշտից բաց եք թողնում, բազմաթիվ սկսած գործեր չեք հասցնում ավարտին: Նոր ծանոթների հետ լեզու գտնելն այնքան էլ հեշտ չի ստացվում: Էմոցիոնալ ֆոնն անբարենպաստ է:Այսօր ձեզ համար ամենակարևորը հարմարավետությունն է: Նման օրերին ամենից լավը կենցաղային հարցեր լուծելն է, կահույք գնելը կամ ինտերիերը թարմացնելը:
Աղեղնավոր. Օրը բարենպաստ է լուրջ գործերի համար, սակայն ընթացիկ հարցերի լուծումը և սովորական մասնագիտական պարտավորությունների կատարումը ձեզ մոտ հիանալի է ստացվում: Չարժե հույս կապել կարևոր գործնական բանակցություններում լուրջ առաջընթացի հետ, սակայն կարելի է աշխատակիցների և դաշնակիցների հետ քննարկել ընդհանուր գործերը: Այսօր կարելի է տան համար մանրուքներ գնել, դրանք ոչ միայն կզարդարեն տունը, այլև հաջողություն կբերեն: Երեկոյան արժե թատրոն կամ համերգասրահ այցելել:
Այծեղջյուր. Այսօր դուք բավարար էներգիա ունեք աշխատանքն ավարտին հասցնելու, եզրակացությունների հանգելու և որոշակիության հասնելու համար: Դուք կանխազգում եք կարևոր փոփոխությունների գալուստը: Լավ կլինի օրվա առաջին կեսին լուծեք ֆինանսական բնությի հարցերը, վճարեք պարտքերը, փակեք նախկին հաշիվները: Մի անտեսեք առաջարկները, որոնք ստացել եք ոչ վաղ անցյալում:
Ջրհոս. Աշխատունակությունը բարձր մակարդակի վրա է, եթե անհրաժեշտ է ավարտին հասցնել սկսած գործերը, օգտագործեք օրվա էներգիան: Օրը պահանջում է գերուշադրություն ու լավ ռեակցիա բոլոր փոփոխությունների նկատմամբ, որոնք ապահովեն ձեզ համար ազդակներ աշխատանքային նոր ռիթմի համար: Ձեզ անհրաժեշտ են ճշմարիտ գործընկերներ, հարմարավետ աշխատանքային միջավայր` հաջողություն գրանցելու համար: Դուք եզակի հնարավորություն ունեք ազդելու ընթացիկ իրողությունների վրա:
Ձկներ. Մի շտապեք նոր գաղափարների գերին դառնալ: Սա ավելի շուտ վերաիմաստավորման ժամանակահատված է, ինչպես նաև հին գործերը ավարտին հասցնելու: Աշխատանքի մեջ լավագույն դիրքորոշումը կլինի ինքնուրույնության ցուցաբերումն է: Ձևավորվում են նյութական հեռանկարներ, սակայն ամեն ինչ պահանջում է համբերություն ու հարաբերություններ հաստատելու ունակություն: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես պետք է ձեզ պահեք յուրաքանչյուր որոշակի իրավիճակում: