Սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մեկնաբանել էՌոբերտ Շտիգլիցիկայանալիք մենամարտը:

- Ռոբերտը շատ է ցանկանում վերադարձնել տիտղոսը, այդ պատճառով ես կրկնակի մոտիվացված եմ դուրս գալու ռինգ Շտիգլիցի դեմ: Մեզ իսկական պատերազմ է սպասվում, սակայն ես կարող եմ գուշակել արդյունքը. չեմպիոնական գոտին, անկասկած, ինձ մոտ կմնա,- հայազգի բռնցքամարտիկի խոսքերն է մեջբերում Чемпионат.com-ը` հղում կատարելով EastSideBoxing-ին:

Հիշեցնենք, որ Աբրահամ - Շտիգլից ռևանշ մենամարտը կկայանա մարտի 23-ին գերմանական Մագդեբուրգ քաղաքում:

Աղբյուրը`ArmFootball.com: