Իտալացի ոստիկանները իրենց ռուս գործընկերներին հայտնել են, որ պատրաստ են օժանդակել ճանաչված «օրենքով գող» Ասլան Ուսոյանի, ով ավելի հայտնի է Դեդ Հասան կեղածանունով, սպանության գործի բացահայտման հարցում: Իտալացիները Եվրոպայում ռուսական մաֆիայի դեմ գործողությունների շրջանակում բացահայտել են երկու քրեական հեղինակության Տարիել Օնիանիի և Մերաբա Ջանգվելաձեի միջև խոսակցությունը: Ուսոյանի սպանության նախօրեին նրանք խոսել են վերջինիս վերացման մասին: Այս մասին հաղորդում է Росбалт-ը:
Պարզվել է, որ Իտալիայի ոստիկանությունը վերջին մի քանի տարվա ընթացքում լսել են Մերաբ Ջանգվելաձեի(Մերաբ Սուխումսկիյ) բոլոր հեռախոսային զրույցները նրա այդ երկրում գտնվելու ժամանակ: Մասնավորապես իտալացի ոստիկանները ունեն Մերաբի խոսակցությունների ձայնագրությունները, որոնք նա արել է Իտալիայում քրեական աշխարհի հանդիպումների ժամանակ: Սովորաբար օրենքով գողը այդ նպատակների համար վարձակալել է Միլանում և Հռոմում խոշոր հյուրանոցների մեծ սրահներ: Հեռակա կարգով այդ հանդիպումներին մասնակցել է նաև օրենքով գող Տարիլ Օնիանին(Տարոն այժմ գտնվում է բանտում),ով իր մաֆիոզ ընկերների հետ զրուցել է հեռախոսի միջոցով:
2012 թվականի սեպտեմբերի 18-ին Մերաբը հերթական անգամ հավաքել է մոտ գործընկերներին Հռոմում: Օրենքով գողերը առաջին հերթին քննարկել են իրենց երկարատև պատերազմը Դեդ Հասանի կլանի հետ: Այդ ժամանակ էլ իտալական ոստիկանության տվյալներով տեղի է ունեցել Մերաբի և Տարոի հեռախոսային զրույցը: Ջանգվելաձեն հայտնել է Օնիանիին,որ օրենքով գողերը որոշում են ինչպես վարվել Ուսոյանի հետ: Ինչին Տարոն պատասխանել է«Վերացրեք նրան և բոլոր հարցերը կլուծվեն»: Իտալիայի ոստիկանությունը համարում է, որ հենց այս հանդիպման ժամանակ էլ ընդունվել է Դեդ Հասանի մահվան դատավճիռը: 2013 թվականի հունվարին Դեդ Հասանը սպանվել է դիպուկահարի կողմից Մոսկվայում:
Շուտով դրանից հետո իտալացի ոստիկաններին հաջողվել է ձեռք բերել Տարոյի և Մերաբի մեկ այլ հեռախոսային զրույց,որի ժամանակ նրանք քննարկել են կատարված սպանությունը:«Սա ծննդյան օր է մեզ բոլորիս համար: Մենք կատարեցինք 100 քայլ առաջ»,- նշել են իրենց հաղթանակը օրենքով գողերը:
Սակայն ՌԴ ՆԳՆ-ում թերահավատորեն են վերաբերվում իտալացի ոստիկանների կողմից արված ձայնագրություններին:
Գործակալության աղբյուրի համար, ով ժամանակին լավ ճանաչել է Ուսոյանին, իտալացիների ձայնագրությունները «բացահայտում» չէր:«Երբ Ասլանի մահվան կրքերը հանդարտվեցին, լիովին պարզ դարձավ, որ սպանությունը վրացիների ձեռքի գործն է»,- նշել է գործակալության զրուցակիցը:
2013 թվականի հունիսի 18-ին Եվրոպոլը Իտալիայի միջնորդությամբ Եվրոպայում անցկացրեց լայնամասշտաբ հատուկ գործողություններ Ջանգվելաձեի կլանի անդամների նկատմամբ: Միաժամանակ Չեխիայում, Լիտվիայում, Պոևտուգալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Գերմանիայում ձերբակալվեցին 18 գանգսթեր, այդ թվում 13 օրենքով գող: Մերաբ Սուխումսկին կալանավորվեց Հունգարիայում: