«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Մխիթարյանին իրենց ակումբ վերադարձնելու հավանականության մասին: Չնայած նրան, որ Մխիթարյանը վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայի» կազմում:
Արտետայի խոսքով Մխիթարյանը ֆոտբոլիստ է, որը կարող է հանդես գալ ցանկացած ակումբում, եթե գտնվում է օպտիմալ մարզավիճակում: «Նրան կայունություն է պետք, և դա այն է, ինչ մենք պետք է գնահատենք։Մենք հնարավորություն ունենք վերադարձնել նրան, կդիտարկենք այդ տարբերակը։ Հետևում ենք բոլոր ֆուտբոլիստներին, ովքեր վարձավճարում են: Վերջին խաղերում Մխիթարյանն ամեն ինչ հիանալի էր անում։ Մենք գիտենք, թե ինչի է նա ընդունակ, գիտենք նրա անցյալը»,- այս մասին հայտնել է «Goal»-ը
Հիշեցնենք, որ Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայում մասնակցել է 13 հանդիպման և մրցակիցների դարպաս է ուղարկել 6 գոլ և կատարել` 3 գոլային փոխանցում: