КамАЗ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանը, ով մեղադրվում է 18 մարդու կյանք խլած  Մոսկվայում տեղի ունեցած ՃՏՊ-ի մեջ, ներկայումս բուժզննում է անցնում Մոսկվայի № 20 կլինիկական հիվանդանոցում: Այս մասին հայտնում է Риа Новости գործակալությունը` հղում կատարելով մայրաքաղաքի բժշկական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրին:

Երկուշաբթի օրը Մոսկվայի Տվերի դատարանը ձերբակալել է Հարությունյանին, ով կալանքի տակ պետք է մնա մինչ սեպտեմբերի 13-ը:

«Դեռևս Հարությունյանը գտնվում է համար 20 կլինիկական հիվանդանոցում: Այնտեղ նրան պետք է քննեն մասնագետներ, որոնք չկան կալանավայրի հիվանդանոցում: Այսօր կամ վաղը նա կուղղարկվի դատապարտյալների հիվանդանոց բուժվելու նպատակով»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Շաբաթ օրը մանր քարերով ծանրաբեռնված բեռնատար ավտոմեքենան բախվել է 64 ուղևոր տեղափոխող ավտոբուսի հետ: Նախնական տվյալներով Հարությունյանը կարող է դատապարտվել յոթ տարվա ազատազրկման: