COVID-19 համաճարակն անկում կապրի 2020թ.-ի ամռանը: Газета պարբերականի փոխանցմամբ՝ այսպիսի կանխատեսում է արել Չինաստանի Առողջապահության հարցերով պետական կոմիտեի համաճարակի դեմ պայքարի հատուկ հանձնաժողովի ղեկավար Չժուն Նանշանը:

Մասնագետի խոսքով՝ կորոնավիրուսի համաճարակը աշխարհի տարբեր երկրներում կմնա մինչև հունիս: Ըստ Նանշանի՝ այդ ընթացքում վիրուսի վերահսկման դեմ ձեռնարկվող միջոցառումները կուղղվեն կանխումից մինչև բերված դեպքերի կրճատմանը:

Վերջին տվյալների համաձայն՝ հիվանդության բռնկումից ի վեր աշխարհում կորոնավիրուսով ախտահարվել է 110.224 մարդ, որոնցից 62.369-ը բուժվել է, 3892-ը՝ մահացել: