Հայ հայտնի դերասան Աշոտ Ղազարյանի թոռները՝ Անահիտ եւ Բորիս Ադամյանները, հանդես են եկել «Ну-ка все вместе» վոկալային շոուի հատուկ՝ մանկական թողարկման ժամանակ։ Այս անգամ մրցույթի մասնակիցներն ու ժյուրիի անդամները երեխաներ էին՝ ամենաազնիվ ու անկաշառ քննադատները։

 

Փոքրիկ աստղիկներն ամենեւին էլ մանկական երգեր չեն ընտրել. Բորիսն ու Անահիտը երգել են One Republic-ի «All the right moves» հիթը։ Ելույթն այնքան է դուր եկել անկողմնակալ ժյուրիի անդամներին, որ 100 միավորից եղբայր ու քույր հավաքել են 98-ը եւ իրենց ելույթի պահին դարձել են երեկոյի ռեկորդակիրներ:

 

Բորիս եւ Անահիտ Ադամյանները հայտնի են դարձել Instagram-ում հայտնի հիթերի իրենց տարբերակները հրապարակելուց հետո։ Անցյալ տարի փոքրիկ Բորյան նույնիսկ «Лучше всех» ծրագրի հյուրն էր։ Այդ ժամանակ տաղանդավոր երգիչը Մաքսիմ Գալկինին պատմել էր, որ հրապուրվել է վոկալով՝ հետեւելով իր ավագ քրոջը՝ մանկական «Եվրատեսիլի» եւ «Նոր ալիքի» մասնակից Անահիտ Ադամյանին։

Նաեւ պատանի արտիստները ճշգրտությամբ կրկնել են «Օսկար-2019» մրցանակի հայտնի համարը, երբ Բրեդլի Կուպերը եւ Լեդի Գագան կատարել են «Shallow» հիթը, որն արժանացել է «Ֆիլմի լավագույն երգ» մրցանակի։