ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ այսօր այցելելու է Կուրթան գյուղի սոցիալապես անապահով ընտանիքին, լավ լուր ունի հայտնելու, մանրամասների մասին կտեղեկացի ավելի ուշ:
Նշենք, որ երիտասարդի դժվար կյանքին ու բնակարանային, կենցաղային անհարմարություններին համացանցային աղմուկից հետո անդրադարձել է նաեւ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ գրելով, որ առկա խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների մասին հնարավոր է խոսել միայն խնդրի ամբողջական բարձրաձայնման ու լիարժեք ուսումնասիրության արդյունքում, ինչով և ներկայումս զբաղված է Լոռու մարզպետարանի աշխատակազմը: Առողջական, սոցիալական, բնակապահովման, աշխատանքի խնդիրներն այս ընտանիքում կուտակվել են վերջին մի քանի տասնամյակների ընթացում:
Մարզպետը խոստացել է արդյունքների մասին տեղեկացնել՝ նշելով, որ բոլոր ջանքերը ներդնելու են ընտանիքի աջակցման հարցում, փոխադարձորեն ակնկալելով նաև ընտանիքի անդամների գործուն քայլերը՝ տեսանելի արդյունքների հասնելու համար: