1. Հաճույքով փորձում է անծանոթ որեւէ բան
Ճամփորդություններից մինչեւ ինքնաճանաչման նոր միջոցներ, սեքսուալ փորձարկումներ։ Որեւէ նոր բան հետազոտող կինը իր շուրջ հատուկ մթնոլորտ է ստեղծում։
2. Սիրում է տղամարդկանց
Դա պետք է կարողանալ, հատկապես երբ նախկին տղամարդը ցավ է պատճառել։ Պետք է հասկանալ, որ բոլոր տղամարդիկ միանման չեն։
3. Սիրում է կանանց
Կանացի իրական ընկերությունը շատ հուզիչ է։ Ընկերուհիները միմյանց գնահատում, աջակցում եւ ոգեշնչում են։
4. Կարողանում է ընդունել ուշադրությունը
Տղամարդկանց դուր է գալիս ուշադրություն ցուցաբերել կնոջ նկատմամբ, եթե նա կարողանում է այդ ընդունել՝ առանց անհարմարավետություն կամ ցուցադրական ամաչկոտություն դրսեւորելու։ Նման կանայք գնահատում են այն աշխատանքը, որ տղամարդը տարել է իր գիտակցության մեջ, այն, որ կարող են անկեղծ ընդունել գովաբանությունը։
5. Շարունակում են սիրելիի առջեւ բացել սիրտը, երբ այն «ցավում է»
Իհարկե, հեշտ է զոհի դերում մնալը։ Սակայն հիացնում են կանայք, որոնք կարողանում են սիրելիի առջեւ բացել իրենց սիրտը, երբ այն շարունակում է «ցավել»։