Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել ու հետեւորդներին կրկին անգամ հիացրել իր կերպարով։
Instagram-յան էջում հրապարկված կադրում դերասանուհին կրում է խորը դեկոլտեով, սեւ երանգի բլուզով, նույն երանգի պիջակով։ Սոֆյան հյուսված վարսերով է, մեղմ ու գեղեցկությունն ընդգծող դիմահարդարմամբ։ Կերպարն ամբողջացնում են մեծ ականջօղերը։ Հրապարակմանը կից Սոֆյան կատարել է հետեւյալ գրառումը․ «Սերը միայն մեկ օրենք ունի. պետք է սիրելին երջանիկ դարձնել»։
«Հրաշք», «Գանձ», «Ամենասիրուն», «Գեղեցիկ, ինչպես միշտ», - կադրին կից մեկնաբանությունների հատվածում գրել են հետեւորդներն ու երկրպագուները։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին արծաթափայլ հագուստ էր կրում եւ խոշոր գլխազարդ։ Նա աֆրիկյան հյուսքերով էր ու վառ շպարով, որն ընդգծում էր գեղեցկությունը։ Մեկնաբանությունների հատվածում Սոֆյան երկրպագուներին հարցրել էր, թե ինչպես նրանք կանվանեն կերպարը, իսկ հետեւորդները շպատել են հաճոյախոսություններ անել նրան։ «Վերերկրային»,- գրել էր դերասանուհի Լուիզա Ղամբարյանը։ «Սառցե թագուհին», «հիասքանչ»,- գրել էին հետեւորդները։