«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի իշխանությունների նախնական հաշվարկներով՝ կորոնավիրուսի տարածումը երկրի ազգային տնտեսությանը կարող է հասցնել մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր միլիոն դոլարի վնաս: Խոսքը ինչպես զբոսաշրջության ծավալների նվազմանն է վերաբերում, այնպես էլ արտաքին առևտրի ծավալներին:


Մասնավորապես՝ Վրաստանը ավտոճանապարհների կառուցման և վերանորոգման համար անհրաժեշտ բիտումի 90-95 տոկոսը ներմուծում է Իրանից, որի հետ ապրանքաշրջանառությունը դադարեցվել է, իսկ այլ արտադրողներից ներմուծումը անհամեմատ ավելի թանկ արժե:

Հայաստանում նման հաշվարկ կարծես թե չկա, բայց այդ խնդիրները նույնական են նաև մեզ համար, և այդ հաշվարկները կարևոր են այնքանով, որ դրանց առկայության դեպքում հնարավոր կլինի հաշվարկել նաև այդ վնասները փոխհատուցելու ուղիները»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: