Հենրիխ Մխիթարյանը իր իսկ առաջին խաղում գերմանական Դոևտմունդի Բորուսիայի կազմում դարձավ գոլի հեղինակ: Սակայն հայկական ֆուտբոլը հարուստ չէ միայն Մխիթարյանով:FootballTop.ru-ն ներկայացնում է Վարդան Մինասյանի հավաքականի լավագույն ներկայացուցիչների վարկանիշային աղյուսակը:
12. Հրայր Մկոյան
Դիրքը: պաշտպան
Տարիքը:26
Ակումբը: Դինամո(Չեխիա)
Հայկական գրեթե բոլոր ակումբներում ելույթ ունեցած պաշտպանը անգամ հանդես է եկել նաև Ռուսաստանում: 2012 թվականին նա մեկ խաղ է խաղացել Նալչիկի Սպարտակի կազմում, որը դուրս է մնացել ռուսական Պրեմիեր Լիգայից: Հայ ֆուտբոլիստի հետ պայմանագրում նշված էր, որ Ազգային Լիգայում նա կարող է նաև չխաղալ, ինչից էլ օգտվեց հայ ֆուտբոլիստը` ուղևորվելով Չեխիա: Սակայն համաձայն լուրերի նա դեմ չեր լինի լսել նաև ավելի առաջատար ակումբների առաջարկությունը և կարծես 2009 թվականին Հայաստանի լավագույն երկրորդ խաղացողը իրավունք ունի այդպիսի հույսեր ունենալու:

11. Մարիո Գևգևոզյան
Դիրքը: Հարձակվող
Տարիքը: 27
Ակումբը:Լիբերտադ(Պարագվայ)
Ամենախորհրդավոր դեմքը մեր վարկանիշային աղյուսակում Գևգևոզյանը ծնվել է Մոնտեվիդեոյում և իր ամբողջ ֆուտբոլային կարիերան, բացի կարճատև ելույթները Փյունիքում, անց է կացրել Լատինական Ամերիկայում: Ուրուգվայի հավաքականի համար ոչ մի հետաքրքրություն չներկայացնելով Գևգևոզյանը 2013 թվականի հունվարին հանկարծակի հրավերք ստացավ ելույթ ունենալու ազգային հավաքականի կազմում: Դեռևս այդ դեբյուտը տեղի չի ունեցել, սակայն պետք չէ կասկածել, որ շուտով Գևգևոզյանը սկսի ելույթներ ունենալ Հայաստանի հավաքականի կազմում:

10. Նորայր Ասլանյան
Դիրքը: Հարձակվող
Տարիքը: 22
Ակումբը: ՎիլլեմII (Հոլանդիա)
Այնուամենայնիվ հայերը հիացմունքի առիթ են տալիս: Ասլանյանը ընտանիքը լքել է հայրենիքը այն ժամանակ, երբ Նորայրը անգամ խոսալ չգիտեր: Սակայն անգամ հաստատվելով Հոլանդիայում, ծնողները կարողացել են նրան դաստիարակել հայկական շնչով: Այդ պատճառով անգամ հարց գոյություն չուներ, թե արդյոք հոլանդական ակումբի հարձակվողը կհամաձայնվի Վարդան Մինասյանի հրավերքին: Արդյունքում 22 ամյա Ասլնայանը արդեն խաղում է հավաքականում: Նրա խաղերին հետևող փորձագետները նշում են, որ դա դեռ միայն սկիզբն է:

9. Էդգար Մալաքյան
Դիրքը: կիսապաշտպան
Տարիքը:22
Ակումբը: Վիկտորիա(Պլզեն, Չեխիա)
Կրեատիվ հարձակվողը բոլոր հնարավությունները ունի Մխիթարյանին հաջորդողը դառնալու համար: Մալաքյանի կարիերան բնորոշվում է հանգիստ առաջխաղացումով: Նա հայկական ակումբների կազմում դառնալով բոլոր հնարավոր մրցանակների հաղթող տեղափոխվեց Եվրապա: Այժմ քիչ քիչ դառնում է Վիկտորիայի հիմնական կազմի խաղացող, ինչպես նաև հասցրել ելույթներ ունենալ հավաքականի կազմում:

8. Լևոն Հայրապետյան
Դիրքը:Պաշտպան
Տարիքը: 24
Ակումբը:Լեխիա(Գդանսկ)
Հայկական սփյուռքի ևս մեկ ներկայացուցիչ: Նա ծնվել և դաստիարակվել է Գերմանիայում, անգամ մի քանի խաղ անցկացրել է Համբուրգի կազմում: Սակայն այնուհետև տեղափոխվել է Լեհաստան: Նա արդեն այժմ համարվում է հավաքականի հիմնական կենտրոնական կիսապաշտպան:

7. Կարլեն Մկրտչյան
Դիրքը: Կիսապաշտպան
Տարիքը: 24
Ակումբը: Մետալուրգ(Դոնեցկ, Ուկրաինա)
Կարլեն Մկրտչյանը փորձել է գնալ Մխիթարյանի ուղիով: Փյունիքը լքելով նա տեղափոխվել է Դոնեցկի Մետալուրգ, որի հետ հասել է մինչև Ուկրինայի գավաթի եզրափակիչ: Մետալուրգի ակումբային պաշտոնական կայքը երեք անգամ Մկրտչյանին ճանաչել է ամսվա լավագույն խաղացող:

6. Էդգար Մանուչարյան
Դիրքը: Հարձակվող
Տարիքը:26
Ակումբը: Ուրալ(Ռուսաստան)
19 տարեկան հասակում հայտնվել է Այաքսի կազմում և խաղացել է Հունտելեարի և Սուարեսի հետ, սակայն չի օգտագործել հնարավորությունը և հայտնվել է Ուրալում: Մանուչարյանը 26 ատրեկան է և դեռևս կարող է հասցնել վերադառանլ Եվրոպա, սակայն դրա համար նա պետք է շատ աշխատի:

5. Գևորգ Ղազարյան
Դիրքը: Հարձակվող
Տարիքը: 25
Ակումբը: Շախտյոր(Կարագանդա, Ղազախստան)
Մետալուրգի ևս մեկ աստղ Հայաստանի վեցակի չեմպիոն Ուկրաինայի գավաթի եզրափակիչում հանդես եկած ֆուտբոլիստը ուներ բոլոր հնարավորությունները Մխիթարյանի ճանապարհը հետևելու համար, սակայն խաբվեց Կարագանդայի փողերով և տեղափոխվեց տեղական Շախտյոր:

4. Մարկոս Պիցցելի
Դիրքը: Հարձակվող
Տարիքը: 28
Ակումբը: Կրասնոդար(Ռուսաստան)
Հազադեպ պատմություն, երբ Հայաստանի հավաքականում խաղում է ընդհանրապես հայկական արմատներ չունեցող ֆուտբոլիստ: Բրազիլիայի Պիրասիկաբայի բնակիչը իրեն լավագույն ձևով դրսևորեց Արարատի կազմում դառնալով 79 խաղում 44 գոլի հեղինակ: Դրանից հետո նա տեղափոխվեց ուկրաինական Մետալուրգ, իսկ այնուհետև Ռուսաստան:
.

3. Արազ Օզբիլիս
Դիրքը: կիսապաշտպան
Տարիքը:23
Ակումբը: Կուբան
Գրեթե ամբողջ հասուն կյանքը Օզբիլիսը անց է կացրել Ամստերդամում Այաքսի լեգենդար դպրոցում: Սակայն Մանուչարյանի նման չկարողացավ ամրապնդվել հիմնական կազմում և տեղափոխվեց Կուբան: Կուբանում նա 22 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ: Կարծես Օզբիլիսը ունի բոլոր հնարավորությունները Եվրոպա վերադառնալու համար:

2. Յուրա Մովսիսյան
Դիրքը: Հարձակվող
Տարիքը: 25
Ակումբը: Սպարտակ(Մոսկվա, Ռուսաստան)
22 տարեկանում նա հանդես էր գալիս MLS-ում, այնուհետև տեղափոխվեց դանիական Ռաններս, իսկ դրանից հետո ռուսական Կրասնոդար, որտեղ անցկացրած խաղի պատճառով դարձավ Ռուսաստանի ամենացանկալի հարձակվողը: Արդյունքում նա հայտնվեց Մոսկվայի Սպարտակում: Նա լավ ելույթներ է ունենում նաև հավաքականի կազմում:

1.Հենրիխ Մխիթարյան
Դիրքը: կիսապաշտպան
Տարիքը: 24
Ակումբը: Բորուսիա(Գերմանիա, Դորտմունդ)
Համար մեկ հայ և կարծես ոչ միայն ֆուտբոլում: Երիտասարդը,որի շնորհիվ Դոնեցկի Շախտյորը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խմբից, որտեղ ընդգրկվել է Յուվենթուսի և Չելսիի հետ: Մարդ, ով Չեմպիոնների լիգայում լիքը խնդիրներ ստեղծեց Դոևտմունդի Բորուսիայի համար, որը արդյունքում հայտնվեց եզրափակիչում: Ամենայն հավանականությամբ հենց այդ պատճառով գերմանացիները ցանկացան իրենց կողմը գրավել հայազգի ֆուտբոլիստին: Նա այժմ կարծես արդարացնում է նրա հետ կապված բոլոր սպասելիքները:




 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					