Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին Ինստագրամում արած հրապարկմամբ պատմել է իր ինքնազգացողության մասին։ Թուրինյան թիմի ֆուտբոլիստն ու նրա հետ շփում ունեցած ֆուտբոլիստներն այժմ մեկուսացվել են։
«Ցանկանում եմ բոլորին հանգստացնել եւ ասել, որ ամեն ինչ կարգին է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս արտակարգ դրությանը բախված բոլոր բժիշկներին եւ բուշքույրերին։ Բոլորին կոչ եմ անում հետեւել կանոններին եւ հորդորներին, քանի որ վարակը բացառություն չի անում»,- գրել է 25-ամյա իտալացի ֆուտբոլիստը։
Աշխարհում COVID-19-ից մահացել է ավելի քան 4,5 հազար մարդ, 66 հազարը առողջացել է։