Մոսկվայի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մեջ մեղավոր համարվող «Կամազ» բեռնատարի վարորդ` ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ես Լիլիթ Հարությունյանն եմ, ով ունի բազմաթիվ ցավալի պատմություններ, որին ավելացավ նաև իմ հոր` Հրաչյա Հարությունյանի դեպքը: Առաջին հերթին ուզում եմ ցավակցել բոլոր զոհվածների հարազատներին, թող Աստված նրանց ուժ ու կորով տա` դիմանալու ու համբերելու, ուզում եմ խնդրել, ինչու չէ, նաև պահանջել բոլոր այն պաշտոնական անձանց, ովքեր կարող են ինչ-որ բան անել, օգնել, աջակցել: Խնդրում եմ, որ ծաղրելուց ու նմանատիպ հիմարություններ անելուց առաջ մի պահ քրքրեք ձեր արխիվը ու գտեք Հրաչ Հարությունյանի անցյալը, ով 90-ականներին գնաց կամավոր կռվելու ու ձեր նման հաստավիզների անդորրը սեփական կյանքի գնով պաշտպանելու: Թող Աստված դա` ոչ ոք նման դեպքի չհանդիպի…
Բայց լսի պարոն չգիտեմ որտեղի նախագահ մենակ փող ուտելով չի, տեղիցդ իրար արի, քո դեմ, քո ազգի պաշտպանն է կանգնած, ով ազատամարտիկ լինելով հանդերձ, ենթարկվում է ծաղրանքի` քեզ բռի մեջ վերցրած իշխանության կողմից: Ուղղակի ամոթ է...»: