Վրաստանի առողջապահության նախարարի օգնականը ինքնամեկուսացվել է այն բանից հետո, երբ նրա կինը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է Վրաստանի առողջապահության նախարարության ղեկավար Եկատերինա Տիկարաձեն:
«Այն պահին, երբ իր օգնականի մոտ հայտնաբերվել է վարակ, ինքն արդեն ինքնամեկուսացման մեջ էր: Այս առումով, կորոնավիրուսը տարածելու ռիսկը ամբողջ ընտանիքում ցածր է,- հայտնել է նա:
Հիշեցնենք, որ պաշտոնյաներից մեկուսացման մեջ են գտնվում նաև էկոնոմիկայի փոխնախարար Գենադի Առվելաձեն և ագրարային հարցերով հանձնաժողովի նախագահ Օթար Դանելիան: Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Յուրի Նոզաձեն և հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարի որդին՝ «Էվեքս» բժշկական կորպորացիայի մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Նիկոլոզ Գամկրելիձեն նույնպես վարակվել են կորոնավիրուսով: