«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 23-ին նշանակված են Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունները, որին մասնակցելու համար առաջադրվել են հինգ թեկնածուներ:


Իրավիճակին տեղյակ մեր աղբյուրը համոզված է, որ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, չեն կայանա, քանի որ թեկնածուներից որևէ մեկը չի հավաքի անհրաժեշտ 17 քվեն:

Ռեկտորին ընտրելու է 33 հոգուց բաղկացած հոգաբարձուների խորհուրդը, և ըստ մեր աղբյուրի՝ թեկնածուներից որևէ մեկը չի արժանանա մեծամասնության աջակցությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: