Քաղցկեղից մահացել է գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանի որդին’ Մխիթար Աղաբեկյանը: Նա ղեկավարում էր տեքստիլի արտադրությամբ զբաղվող «Սարտեքս» ընկերությունը Ստեփանակերտում:
Հոգեհանգստյան կարգը տեղի կունենա երկուշաբթի` մարտի 16-ին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում: Հուղարկավորությունը՝ մարտի 17-ին Մեծ Թաղերի գերեզմանատանը:
Նշենք, որ նա հանդիսանում էր «Սարտեքս» ընկերության գործադիր տնօրենը, որի բացման արարողությունը Երևանում եղել էր 2019 թվականի նոյեմբերին։