Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը, հարցազրույց է տվել ruhrnachrichten.de-ին, որը ներկայացնում ենք կրճատումով.
- Պարոն Մխիթարյան, ճանաչու՞մ եք Կառլ-Հայնց Ռումենիգեին:
- Ես գիտեմ, որ նա մեծ ֆուտբոլիստ է եղել: Նրա մասնակցությամբ մի քանի տեսագրություններ եմ տեսել:
- Ռումենիգեն ասել է, որ չի ճանաչում Ձեզ:
- Նորմալ է: Ես խաղացել եմ Ուկրաինայում, որի առաջնությունը շատերը չեն նայում:
- Այժմ նա արդեն կծանոթանա Ձեզ հետ: Կա արդյոք տարբերություն «Բորուսիայի» և Ձեր նախկին թիմի` «Շախտյորի» նախապատրաստական փուլերի միջև:
- Կարելի ասել` ոչ: Թիմերը կարող են տարբերվել իրենց փիլիսոփայությամբ, թե ինչպես են նրանք ցանկանում խաղալ ֆուտբոլ: Բայց այդ մասին ես շատ բան չեմ կարող ասել, քանի որ երկար ժամանակ չէ, որ այստեղ եմ:
- Պետք է նշել, որ Դուք թիմին մերվելու խնդիրներ ցույց չտվեցիք…
- Ես փորձում եմ արագ սովորել և լինել ուշադիր: Ես զգացի, որ մարզիչը փորձում է հնարավորինս արագ ինձ ինտեգրել թիմին և հասկանալ, թե ինչպես է խաղալու թիմը: Բայց ես միայն 2 խաղ եմ ունեցել: Ավելի ուշ Դուք կարող եք դատել, թե ինչ ստացվեց:
- Ուկրաինայի և Գերմանիայի առաջնությունների միջև կա մեծ տարբերություն: Քանի գոլ եք նախատեսում խփել գալիք առաջնությունում:
- Այդ մասին չեմ մտածում և չեմ ցանկանում հայտնվել լրացուցիչ ճնշման տակ: Անշուշտ, ունեմ որոշակի ակնկալիքներ, բայց կոնկրետ թվի մասին չեմ մտածում: