Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայում իրեն պատկանող հյուրանոցները չի տրամադրել հիվանդանոց կահավորելու համար:
La Repubblica-ի հաղորդմամբ՝ իսպանական Marca պարբերականը հեռացրել է ավելի վաղ հրապարակած այն լուրը, ըստ որի Ռոնալդուն իրեն պատկանող հյուրանոցները կորոնավիրուսի դեմ պայքարի համար անվճար տրամադրել է հիվանդանոց կահավորելու համար:
Վերջին տվյալներով՝ Պորտուգալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 169-ի: