Սահմանադրական դատարանը, ելնելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա գործի քննության արդյունքներից, որոշեց կարճել գործի վարույթը: ՍԴ-ի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Որոշման եզրափակիչ մասը հրապարակած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնեց, որ դատարանի պատճառաբանված որոշումը առաջիկայում կտեղադրվի ՍԴ-ի պաշտոնական կայքէջում և կուղարկվի օրենքով նախատեսված սուբյեկտներին: Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, Ր.Հովհաննիսյանը վիճարկում էր ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և 26-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը: Դիմումատուն խնդրել էր ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասն այնքանով, որքանով հնարավորություն է տալիս որպես ընտրական շտաբի ցուցանակ օգտագործել քարոզչական բնույթի պաստառները, այդ թվում թեկնածուի անուն ազգանունով և կարգախոսով: ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները օրենսգրքի իմաստով քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում թեկնածուին, կուսակցությանը (կուսակցության դաշինքին) կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր, դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, և յուրաքանչյուր պաստառի (ցուցանակի) մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը: Ր.Հովհաննիսյանը խնդրել էր նաև ՀՀ Սահմանադրության նույն հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով Նախագահի թեկնածուներին հնարավորություն է տալիս ընտրական շտաբի համար տարածքների վարձակալման գումարը (շուկայական արժեքը), ինչպես նաև դրանց վրա որպես ցուցանակ օգտագործվող քարոզչական բնույթի պաստառների պատրաստման (տեղադրման) ծախսերը չներառել այն ծախսերի մեջ, որոնց համար օգտագործվում են միայն նախընտրական հիմնադրամի միջոցները: ԸՕ-ի վիճարկվող վերոհիշյալ դրույթն ամրագրում է, որ թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ԶԼՄ-ներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի, ներառյալ` տպագիր, պատրաստման ֆինանսավորման համար օգտագործում են միայն նախընտրական հիմնադրամի միջոցները:
Բայդենը 24 մլրդ դոլար է խնդրել Կիեւին օգնելու եւ զինապաշարները լրացնելու համար. Politico
Գիտնականներն ուսումնասիրում են գենային թերապիայի մոտեցումը՝ մարդկային ընկերքի ամրապնդման նպատակով
Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները
Չինաստանում բացվել է «Երկնային սանդուղք» ատրակցիոնը. «նյարդերից թույլ» անձանց մուտքը չի խրախուսվում
Իսրայելը համաձայնել է զինադադար հաստատել Հեզբոլլահի հետ
Իրանը ողջունում է հրադադարի համաձայնագիրը Լիբանանի և Իսրայելի միջև
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող ճանապարհը փակ է առատ ձյան պատճառով
Ուժեղ բքի, առատ ձյան և ավտովթարի պատճառով փակվել է Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը
Լարսի ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
Իսրայելը զգուշացրել է Բեյրութի կենտրոնի բնակիչներին առաջիկա ավիահարվածների մասին
Ուկրաինան 3 օրում արևմտյան հեռահար զենքով 2 հարված է հասցրել Կուրսկի մարզում գտնվող թիրախներին. ՌԴ ՊՆ
Հայաստանի առաջատար մարմնամարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել առցանց մրցաշարում
Այսօր հայ մեծ պոետ Եղիշե Չարենցի հիշատակի օրն է
Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»
Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ»
Նոյեմբերի 27-ի աստղագուշակ
Եղանակը Հայաստանում․ Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը կքննարկի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը
Բայդենի վարչակազմն առաջին անգամ հաստատել է Ուկրաինայի կողմից ՌԴ-ին հարվածների համար ATACMS-ի կիրառման տեղեկությունը
Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ»․ «Փաստ»
Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին
Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում
Վաշինգտոնը հաստատել է, որ թույլ է տվել Ուկրաինային օգտագործել ATACMS-ը Կուրսկի շրջանում
Չեմպիոնների լիգա․ Մեկնարկում է 5-րդ տուրը
Բայդենը 24 մլրդ դոլար է խնդրել Կիեւին օգնելու եւ զինապաշարները լրացնելու համար. Politico
Իրանը ողջունում է հրադադարի համաձայնագիրը Լիբանանի և Իսրայելի միջև
Ուկրաինան 3 օրում արևմտյան հեռահար զենքով 2 հարված է հասցրել Կուրսկի մարզում գտնվող թիրախներին. ՌԴ Պ...
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը կքննարկի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Չինաստանում բացվել է «Երկնային սանդուղք» ատրակցիոնը. «նյարդերից թույլ» անձանց մո...
1
Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդ...
2
Ուժեղ բքի, առատ ձյան և ավտովթարի պատճառով փակվել է Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապար...
3
Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ...
4
Այսօր հայ մեծ պոետ Եղիշե Չարենցի հիշատակի օրն է
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է ...
Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ»․ «Փաստ»
Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին