Ֆուտբոլիստ Էլյակիմ Մանգալան, որը հանդես է գալիս իսպանական «Վալենսիայի» կազմում վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնել է անձամբ ֆուտբոլիստը՝ գրառում կատարելով թվիթերյան իր միկրոբլոգում։
«Այսօր իմացա, որ վարակվել եմ կորոնավիրուսով: Ես ինձ լավ եմ զգում և չունեմ ախտանիշներ, որոնք կապված են հիվանդության հետ: Այնուամենայնիվ, ես մեկուսացած եմ տանը և ապրում եմ ընտանիքից հեռու»,- նշել է ֆուտբոլիստը։
Նշենք, որ «Վալենսիայի» կազմում արդեն հինգ վարակված ֆուտբոլիստ կա։