Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանին կփոխարինի նրա տեղակալ Գալուստ Պողոսյանը։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը՝ հավելելով, որ որոշումը առաջիկա ժամերին կհրապարակվի։
Հիշեցնենք, որ Տաթեւիկ Ռեւազյանն այժմ ֆիզարձակուրդում է եւ գտնվում է Դանիայում։ Ինչպես տեղեկացրել էր քաղավիացիայի պաշտոնական կայքը, Ֆիզարձակուրդը պետք է սկսեր մարտի 20-ից, սակայն հաշվի առնելով, որ կորոնավիրուսի պատճառով Դանիայի կառավարությունը որոշում էր կայացրել փակել իր սահմանները՝ Ռեւազյանը որոշել է մեկնել հիմա՝ օգտվելով նախորդ տարվանից մնացած արձակուրդից։